Հայաստանում գենդերային հավասարության ցածր ինդեքսը բարձր է հարևանների ցուցանիշներից

Մարտի 8-ի նախօրեին «Սոցիալական ժամացույց»-ը (Social Watch) հրապարակել է «Գենդերային հավասարության ինդեքս-2012»–ի տվյալները: «Գենդերային հավասարության ինդեքսը» չափում է կրթական, տնտեսական և քաղաքական հարցերում կանանց և տղամարդկանց միջև հավասարության մակարդակը:

Ինդեքսի տվյալների համաձայն` 154 երկներից և ոչ մեկում «գենդերային բացը» չի հասնում «ընդունելի» մակարդակի, կանանց ներգրավվածությունը աշխատուժի մեջ զգալիորեն ցածր է համեմատած տղամարդկանց աշխատուժի հետ: Կանայք զգալիորեն ավելի քիչ են վարձատրվում միևնույն աշխատանքի համար:

Այն երկրները, որտեղ աղջիկները և տղաները ունեն բուհերում սովորելու հավասար իրավունք և հնարավորություններ ստանում են 100 միավոր: Social Watch-ը ընդունում է, որ նման երկրում գենդերային հավասարությունը բարձր մակարդակի վրա էգտնվում: 

Ըստ Ինդեքսի, 154 պետություններից լավագույն միավորները ստացել են Նորվեգիան`89 , Ֆինլանդիան` 88, Շվեդիան`87, Դանիան` 84, Նոր Զելանդիան` 82, Իսպանիան և Մոնղոլիան ` 81: Այս բոլոր պետությունների Գենդերային հավասարության ինդեքսը ունի «միջին» մակարդակ: Հայաստանում Գենդերային հավասարության ինդեքսը կազմում է 70, որը համարվում է «ցածր» մակարդակ:

Հայաստանի ցուցանիշը ավելի բարձր է քան հարևան երկրների ցուցանիշները: Թուրքիայում Գենդերային հավասարության ինդեքսը կազմում է 45, Ադրբեջանում` 64, Վրաստանում `67: